Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Պոմպեո. Ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի Մինսկի խմբի շրջանակում

Պոմպեո. Ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի Մինսկի խմբի շրջանակում
17.11.2020 | 22:23

Ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Le Figaro-ին հարցազրույցում։ Նախօրեին նա Փարիզում էր, որտեղ հանդիպումներ է ունեցել նախագահ Էմանուել Մակրոնի և ԱԳ նախարար Ժան Իվ Լե Դրիանի հետ:

«ԱՄՆ-ը Ֆրանսիայի և Ռուսաստանի հետ հանդիսանում են Մինսկի խմբի համանախագահներ, որի գլխավոր նպատակը Լեռնային Ղարաբաղում հակամարտության կարգավորումն է։ Հենց այդ շրջանակներում պետք է կարգավորվի իրավիճակը», - Le Figaro-ի հետ զրույցում շեշտել է Պոմպեոն: Պետքարտուղարը հատուկ ընդգծել է՝ Վաշինգտոնը մտահոգված է Թուրքիայի ռազմական ներուժի աճի կապակցությամբ։ «Նախագահ Էմանուել Մակրոնը և ես համակարծիք ենք, որ Թուրքիայի վերջին գործողություններն ագրեսիվ էին», - ասել է պետքարտուղարը՝ մատնացույց անելով ղարաբաղյան հակամարտությունում Թուրքիայի աջակցությունը Ադրբեջանին, Անկարայի ռազմական գործողությունները Լիբիայում և Միջերկրական ծովում։ «Եվրոպան և ԱՄՆ պետք է համատեղ աշխատեն՝ համոզել Էրդողանին, որ նման քայլերը չեն բխում իր ժողովրդի շահերից», - ասել է նա։

Փարիզում իշխանությունների հետ քննարկումների մասին հավելյալ մանրամասներ են պատմել ամերիկյան Պետքարտուղարության բարձրաստիճան պաշտոնյաները։ Լրագրողների հետ հարցուպատասխանի սղագրությունը հրապարակվել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական կայքէջում։ Պոմպեոն Մակրոնի և Լը Դրիանի հետ մանրակրկիտ քննարկումներ է ունեցել Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ: Ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջնորդներ Փարիզն ու Վաշինգտոնը Մոսկվայից ավելի շատ հստակություն են ակնկալում Ղարաբաղում հաստատված հրադադարի և պայմանավորվածությունների, ինչպես նաև այդ գործընթացում Անկարայի դերակատարության վերաբերյալ։

Դիտվել է՝ 2184

Մեկնաբանություններ